Faq

Ինչպե՞ս կարող եմ կապվել:

Դուք կարող եք դիմել մեր աջակցության թիմին` հետագա օգնություն, տեղեկատվություն ստանալու, հետադարձ կապ տրամադրելու կամ բողոք ներկայացնելու համար: Խնդրում ենք կապվել մեր աջակցության թիմի հետ այստեղ՝ https://www.getcontact.com/send-report

Ինչպե՞ս է Getcontact-ն օգտագործում տվյալները:

"Դուք կարող եք գտնել ամբողջական տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես և ինչ նպատակով է Getcontact-ն օգտագործում տվյալները մեր Գաղտնիության քաղաքականության մեջ [https://www.getcontact.com/privacy]: Այնուամենայնիվ, հիմնական կետերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

- Մեր ծառայություններն ակտիվացնելու, օպտիմիզացնելու, անհատականացնելու, մատուցելու և բարելավելու համար:

- Իրավական պարտավորություններին ենթարկվելու համար, ներառյալ խարդախություններից պաշտպանելը, սպամի հայտնաբերումը և կարգավորող մարմիններին տեղեկություն տրամադրելը, եթե դա պահանջվում է գործող օրենքով:

- Getcontact-ի և մեր օգտագործողների իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու համար, ներառյալ սպամի և անցանկալի զանգահարողների հայտնաբերումը:

- Վիճակագրական և վերլուծական նպատակներով հավաքական և անանուն տվյալների օգտագործմամբ հաշվետվությունների ստեղծման համար:"

Արդյո՞ք Getcontact-ը հանրայնացնում կամ որոնելի է դարձնում իմ հասցեագրքի տվյալները։

"Ոչ, Ձեր կոնտակտները չեն բեռնվում դրանք որոնելի դարձնելու համար և չեն հրապարակվում: Երբ փնտրում եք որևէ հեռախոսահամար մեր տեղեկատուում՝ ստուգելու համար, կամ երբ դիտում եք կոնտակտի պրոֆիլը, համարը կամ Getcontact-ի պրոֆիլը կարելի է որոնել միայն մեր տեղեկատվական ծառայություններում: Getcontact-ը չունի տեխնիկական և գործառնական կարողություն`

մեր կոնկրետ օրինական նպատակներից դուրս հասցեագրքի տվյալները վերամշակելու կամ բեռնելու համար:"

Կարո՞ղ եմ իմ համարը հանել Getcontact-ի տեղեկատուից։

Այո, անշուշտ։ Դուք կարող եք հեշտությամբ հանել ցուցակից Ձեր համարը՝ հետևելով այս պարզ քայլերին. Գաղտնիության կառավարում > Տեսանելիության Կարգավորումներ

Կարո՞ղ եմ իմ տվյալները մշտապես ջնջել Getcontact-ից:

Այո, անպայման: Դուք կարող եք ջնջել Ձեր պրոֆիլի հետ կապված բոլոր տեղեկությունները և տվյալները Գաղտնիության կառավարման մեր հատուկ կենտրոնի միջոցով, եթե այն գործում է Ձեր երկրում՝ https://www.getcontact.com/manage: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր տվյալներն ու հաշիվը ջնջելուց հետո այլևս չեք կարողանա օգտագործել և օգտվել Getcontact-ի ծառայություններից:

Ի՞նչ է պիտակը: Ինչպե՞ս կարող եմ պիտակներ ավելացնել:

"Պիտակը Getcontact-ի օգտատիրոջ համար ավելացված տեղեկություն է (մականուն, անուն և այլն) մյուս օգտատերերի կողմից: Այս պիտակները կարող են կառավարվել օգտատիրոջ կողմից:

Դուք կարող եք պիտակել Getcontact-ի այլ օգտատերերին «Ավելացնել պիտակ» բաժնում, որը կարելի է գտնել օգտատիրոջ պրոֆիլում: Դուք նաև կարող եք իրականացնել այս գործողությունը «Ավելացնել արագ պիտակ» բաժնում՝ հավելվածում գրանցվելիս:"

Կարո՞ղ եմ ինձ համար պիտակներ ավելացնել:

Ինչ վերաբերում է Getcontact համայնքի ստանդարտներին, ապա Դուք կարող եք պիտակներ ավելացնել միայն այլ օգտատերերի համար. այնուամենայնիվ, Դուք կարող եք կառավարել Ձեր իսկ պիտակները:

Կարո՞ղ եմ տեսնել, թե ով է պիտակներ ավելացրել իմ պրոֆիլին։

Մենք ունենք ֆիլտրող համակարգ, որն անընդհատ բարելավում ենք, որպեսզի կանխենք վիրավորական պիտակները: Մեր ալգորիթմն ավելի լավը դարձնելու համար մենք կցանկանայինք, որ Դուք զեկուցեիք վիրավորական և ոչ պատշաճ պիտակների մասին: Այն մեզ օգնում է առաջ տանել մեր տեխնոլոգիան:

Ինչպե՞ս կարող եմ կառավարել կամ ջնջել իմ պիտակները:

Ձեր պրոֆիլի հետ կապված ցանկացած պիտակ կարելի է դիտել, կառավարել կամ ջնջել հավելվածում կամ մեր հատուկ Գաղտնիության կառավարման կենտրոնի միջոցով (https://www.getcontact.com/manage)

Ինչպե՞ս կարող եմ փոխել իմ էլ. փոստի հասցեն, որով օգտագործում եմ Getcontact-ը:

Դուք կարող եք փոխել Ձեր էլ․ հասցեն՝ մուտք գործելով «Ցույց տալ պրոֆիլը» ներքևի ցանկի «Այլ» բաժնից։

Ինչպե՞ս կարող եմ իմ հեռախոսահամարն անտեսանելի դարձնել կոնտակտներում:

"Դուք կարող եք փոփոխել Ձեր տեսանելիության կարգավորումները հետևյալ հղման միջոցով՝ https://www.getcontact.com/manage

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ցանկացած փոփոխություն կարող է տևել մինչև 48 ժամ՝ մեր սերվերներում ուժի մեջ մտնելու համար:"

Կարո՞ղ եմ մեկ այլ հեռախոսահամար ավելացնել Getcontact-ի իմ պրոֆիլին:

Getcontact-ի Ձեր պրոֆիլը ներկայումս կարող է կապված լինել միայն մեկ հեռախոսահամարի հետ:

Ինչպե՞ս կարող եմ փոխել իմ պրոֆիլի անունը Getcontact-ում:

Դուք կարող եք խմբագրել Ձեր տեսանելի անունը հավելվածի Ձեր պրոֆիլում՝ կարգավորումների տակ: Երբ այն խմբագրեք, Ձեր թարմացված պրոֆիլի անվանն առաջնահերթություն կտրվի որոնման արդյունքներում:

Ի՞նչ է վստահելիության աստիճանը:

Վստահության աստիճանը հատուկ վերլուծական տեխնիկա է՝ մշակված Getcontact-ի ինժեներների կողմից, հեռախոսային խաբեությունների դեմ պայքարելու համար: Վստահության աստիճանը հաշվարկվում է 1-ից 10 բալային համակարգով:

Ինչպե՞ս է գործում Վստահության աստիճանը:

"Մենք հաշվարկում ենք Վստահության աստիճանը՝ միավորելով մի քանի ալգորիթմներ, ինչպիսիք են՝

արձագանքներ հեռախոսահամարի վերաբերյալ,

հեռախոսահամարի սպամային գործունեությունը։

Եվ տասնյակ տարբեր ալգորիթմներ օգնում են մեր AI տեխնոլոգիային, որպեսզի մենք կարողանանք հաշվարկել Վստահության աստիճանն այդ հեռախոսահամարի համար:"

Կարո՞ղ եմ լիովին վստահել Վստահության աստիճանին:

Ո՛չ: Getcontact-ը պարզապես գնահատում է, և այդ միավորները պարտավորեցնող ուժ չունեն:

Ե՞րբ կվերականգնվի իմ անվճար օգտագործման իրավունքը:

Ձեր սահմանաչափերը վերականգնվում են յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Ձեզ մնացած սահմանաչափը ստուգելու համար կարող եք հետևել հետևյալ քայլերին. Այլ > Բաժանորդագրման տեղեկատվություն:

Ինչո՞ւ է անհրաժեշտ միանգամյա գաղտնաբառ։

Մեր օգտագործողի ստուգման եղանակը մշակվել է, որպեսզի մուտքը թույլատրվի միայն նրանց, որոնք պատշաճ կերպով հաստատվել են որպես կոնտակտային համարի կամ Getcontact պրոֆիլի իրական սեփականատեր: Իբրև ստուգման այս եղանակի մաս՝ մենք խնդրում ենք ստեղծել միանգամյա գաղտնաբառ` մեր հաշվի կարգավորում և Գաղտնիության կառավարման կենտրոն մուտք գործելու համար (https://www.getcontact.com/manage)

Կարո՞ղ եմ որոնել ըստ անունների։

Getcontact-ը զանգահարողներին ճանաչում է միայն հեռախոսահամարներով: Դժբախտաբար, անունով որոնել հնարավոր չէ:

Ինչո՞ւ չեմ կարող տեսնել զանգահարողի տվյալները բոլոր զանգերի դեպքում:

Getcontact-ը հոգ է տանում իր օգտագործողների գաղտնիության մասին: Մենք չենք կարող տրամադրել այն օգտագործողի հեռախոսահամարը, ով չի ցանկանում տեսանելի լինել:

Ես օգտագործում եմ iPhone: Ինչո՞ւ չեմ կարող տեսնել մուտքային զանգ կատարողի ինքնությունը:

IOS սարքերում ճանաչվում են միայն այն զանգերը, որոնք նշված են որպես սպամ: Android սարքերում այս պարամետրն ակտիվացված է: Եթե չեք կարող տեսնել զանգահարողի ինքնությունը, կարող եք անհրաժեշտ թույլտվություններ տրամադրել հավելվածում: Դուք կարող եք ակտիվացնել այս գործառույթը` կարգավորելով հավելվածի թույլտվությունները կամ բջջային սարքի պարամետրերը:

Կարո՞ղ եմ իմանալ, թե ով է որոնել իմ համարը:

Ո՛չ: Միայն Premium օգտագործողներին են տրամադրվում սահմանափակ տեղեկություններ այն մասին, թե քանի անգամ և որ ժամին է որոնվել Ձեր համարը: Դուք կարող եք տեսնել միայն այն մարդկանց, ովքեր դիտել են Ձեր պիտակները: Այնուամենայնիվ, այս տեղեկատվություն մուտք ունենալու համար, Ձեր պիտակներ դիտող անձը պետք է անջատած լինի «Մասնավոր ռեժիմն» իր պարամետրերում: Եթե «Մասնավոր ռեժիմ» կարգավորումը միացված է, այս անձին կտեսնեք որպես «Անանուն»:

Ինչո՞ւ անհայտ զանգերը չեն ճանաչվում:

Անհայտ զանգահարողները կառավարվում են GSM օպերատորների կողմից: Համարը չպետք է անհայտ լինի, որպեսզի Getcontact-ը կարողանա այն ճանաչել:

Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ Զանգերի/Որոնման պատմությունը:

Եթե օգտագործում եք iOS սարք,

Դուք կարող եք ջնջել Ձեր որոնման ողջ պատմությունը` սեղմելով որոնման ցանկի «Ջնջել բոլորը» կոճակը։

Եթե օգտագործում եք Android սարք,

Դուք կարող եք ջնջել Ձեր որոնման պատմությունը` օգտագործելով «Ջնջել» կոճակը վերևի ցանկում: Հիշեք, որ Ձեր զանգերի ցուցակը ջնջելու համար հարկավոր է ջնջել նաև Ձեր հեռախոսի զանգի պատմությունը:

Արդյո՞ք Getcontact-ը վճարովի հավելված է։

Դուք կարող եք անվճար օգտագործել Getcontact-ը։ Մենք առաջարկում ենք տարբեր տեսակի բաժանորդագրություններ, որոնք Ձեզ թույլ կտան օգտագործել որոշ գործառույթներ ավելի բարձր սահմանաչափերով: Բաժանորդագրման առաջարկներն ու գները կարող են տարբեր լինել տարբեր երկրներում: Եթե Ձեր տարածքում հասանելի է Premium-ը, Դուք կարող եք պրոֆիլի էջում ստուգել մեր Premium առաջարկները։

Կարո՞ղ եմ փոխել իմ հեռախոսահամարը:

"Հնարավոր չէ փոխել Ձեր Getcontact հաշվի հեռախոսահամարը: Եթե ձեր Getcontact-ի ներկայիս համարն այլևս հասանելի չէ, և Դուք ունեք նոր համար, ապա կարող եք չեղարկել Ձեր ընթացիկ բաժանորդագրությունը և դուրս գալ հավելվածից: Այնուհետև, Դուք կարող եք ստեղծել նոր հաշիվ Ձեր նոր համարի համար: Մենք Ձեզ առաջարկում ենք օգտագործել հետևյալ մեթոդները` Ձեր իրավունքները, ինչպիսիք են Premium բաժանորդագրությունը և այլն, Ձեր նոր համարը փոխանցելու համար.

- Եթե Premium գանձումը կատարվում է Google Play-ի կամ Apple Store-ի միջոցով, Դուք կարող եք Ձեր Premium բաժանորդագրման առավելությունները փոխանցել Ձեր նոր համարին` սեղմելով «Վերականգնել գնումները» հավելվածի Premium էջում: Եթե կորցնեք մուտքի հնարավորությունն այն հաշիվ, որով կատարվում է գանձումը, Դուք կկորցնեք նաև Ձեր Premium իրավունքները:

- Եթե հաշիվների գանձումը կատարվում է կրեդիտ քարտի միջոցով, դիմեք մեզ support@getcontact.com կայքում: Getcontact-ի մասնագետը կծանոթանա իրավիճակին և Ձեր գնումները կփոխանցի Ձեր նոր համարին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ նման դեպքում այդ գնումներն այլևս հասանելի չեն լինի Ձեր նախորդ համարի համար:"

Որո՞նք են բաժանորդագրային փաթեթների առավելությունները:

Մեր վերջին բաժանորդագրման փաթեթներին ու գործառույթներին ծանոթանալու համար այցելեք https://premium.getcontact.com/

Ինչպե՞ս կարող եմ բաժանորդագրվել:

"Դուք կարող եք ծանոթանալ Getcontact բաժանորդագրման փաթեթներին «Getcontact Premium»-ում, որը կարելի է գտնել ներքևի ցանկում գտնվող «Այլ» բաժնում և ցանկության դեպքում ձեռք բերել դրանցից մեկը:

Կարող եք նաև ձեռք բերել ձեր կրեդիտ քարտով հետևյալ հղումով. https://premium.getcontact.com Խնդրում ենք նկատի ունենալ, որ Getcontact Premium-ը հնարավոր է հասանելի չլինի Ձեր տարածքում:"

Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ինձ մնացած սահմանաչափին։

Ձեզ մնացած սահմանաչափը ստուգելու համար կարող եք հետևել հետևյալ քայլերին. Այլ >Որոնման սահմանները:

Ինչպե՞ս կարող եմ արգելափակել համարը և այն նշել որպես սպամ։

"Օգտագործելով «Հաղորդել» կոճակը, որը տեսնում եք մուտքային հեռախոսահամար որոնելիս, Դուք կարող եք հաղորդել կամ այն արգելափակել նախապես սահմանված կատեգորիաներով:

- Եթե պարզապես հաղորդեք հեռախոսահամարը, այն Ձեզ հետագայում որպես սպամ կցուցադրվի:

- Եթե հաղորդեք և արգելափակեք համարը, այլևս զանգեր չեք ստանա այդ համարից:"

Կարո՞ղ եմ ձեռք բերել իմ պրոֆիլի վերաբերյալ Getcontact-ի ունեցած տեղեկության կրկնօինակը

Այո, մենք ստեղծել ենք տվյալների դյուրափոխման գործառույթ, որը թույլ է տալիս ներբեռնել Ձեր ողջ տեղեկությունների կրկնօրինակը ընթերցելի թվային ձևաչափով: Պատճենը ձեռք բերելու համար խնդրում ենք այցելել մեր Գաղտնիության կառավարման կենտրոն՝ https://www.getcontact.com/manage

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել սպամ զանգերից:

"Եթե օգտագործում եք iOS սարք,

Սեղմելով «Ակտիվացնել պաշտպանությունը» կոճակը Getcontact-ի ներքևի ցանկում, Դուք կարող եք ակտիվացնել սպամից պաշտպանությունը՝ հետևելով հրահանգներին։

Այս քայլից հետո, ներքև սահեցնելով սպամի էկրանը և սեղմելով «Փոխել կարգավորումները» «Սպամի կարգավորումներում», Դուք կարող եք ընտրել տարբերակներից մեկը՝ «Արգելափակել բոլոր սպամ զանգերը» և «Զգուշացնել սպամի և խարդախ զանգերի մասին»։

Եթե օգտագործում եք Android սարք,

Դուք կարող եք ակտիվացնել սպամից պաշտպանությունը երկու տարբերակով՝

- Հավելվածը տեղադրելիս սպամից պաշտպանությունն ակտիվանում է որոշակի թույլտվություններ տալու դեպքում։

- Եթե չեք տվել այս թույլտվությունները, Դուք կարող եք սպամից պաշտպանությունն ակտիվացնել համաձայն հրահանգների, որոնք կարող եք գտնել «Ակտիվացնել պաշտպանությունը» ցանկում, որտեղ կարող եք մուտք գործել ներքևի ցանկի «ՍՊԱՄ» ներդիրի միջոցով։

Այս քայլից հետո, ներքև սահեցնելով սպամի էկրանը և սեղմելով «Փոխել կարգավորումները» «Սպամի կարգավորումներում», Դուք կարող եք ընտրել տարբերակներից մեկը՝ «Արգելափակել բոլոր սպամ զանգերը» և «Զգուշացնել սպամի և խարդախ զանգերի մասին»։"

Իմ հեռախոսագրքի կոնտակտները որոնելի կդառնա՞ն Getcontact-ի այլ օգտատերերի կողմից։

Ձեր հեռախոսագրքի կոնտակտները երբեք չեն հրապարակվում կամ որոնելի չեն դարձվում Getcontact-ի կողմից: Հեռախոսագրքի կոնտակտներ մուտք գործելու թույլտվությունը կարող է տրվել միայն այն դեպքում, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը և կարող է օգտագործվել միայն Ձեր կողմից տրված թույլտվության սահմաններում: Մենք կարող ենք Ձեր հեռախոսագիրք մուտք գործելու թույլտվություն խնդրել` մեր ծառայությունները օպտիմալացնելու կամ հատուկ գործառույթներ ակտիվացնելու համար, ինչը կբացատրվի համաձայնության և թույլտվության ընթացքում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ մեր Գաղտնիության քաղաքականությանը՝ https://www.getcontact.com/privacy

Ես պատահաբար մի հեռախոսահամար որպես սպամ եմ նշել։ Ինչպե՞ս ուղղել սխալը։

"Օգտագործելով «Ապաարգելափակել» կոճակը, որը կհայտնվի էկրանին համարը որոնելուց հետո, Դուք կարող եք այն ապաարգելափակել և ջնջել սպամի ցուցակից:

Սեղմելով «Սպամ»-ի վրա ներքևի ցանկում և այնուհետև սահեցնելով էջը ներքև, Դուք կարող եք մուտք գործել «Արգելափակման ցուցակ» «Սպամի պարամետրեր»-ից և հեռացնել սպամ նշված համարը սպամի ցուցակից` այն սահեցնելով դեպի ձախ:"

Իմ հեռախոսահամարը նշված է որպես սպամ։

Getcontact-ը հեռախոսահամարները ճանաչում է որպես սպամ առաջադեմ ալգորիթմի միջոցով: Եթե կարծում եք, որ Ձեր հեռախոսահամարը սխալմամբ նշվել է որպես սպամ, խնդրում ենք գրել մեզ support@getcontact.com հասցեով։ Ձեր համարը կուսումնասիրվի Getcontact-ի մասնագետի կողմից: Մենք չենք երաշխավորում, որ որևէ փոփոխություն կանենք Ձեր հեռախոսահամարի համար, որն արդեն մեր Սպամ ֆիլտրում է, կամ այն կջնջենք այնտեղից։

Ինչպե՞ս է հեռախոսահամարը նշվում որպես սպամ։

Սպամի ճանաչումը մշակվել է հատուկ ալգորիթմի միջոցով, որը պահպանում է Ձեր անվտանգությունը բարձր մակարդակի վրա: Getcontact-ը վերանայում է միլիոնավոր օգտատերերի արձագանքները և որոշում՝ զանգը սպա՞մ է, թե՞ ոչ: Մենք շարունակում ենք օրեցօր բարելավել մեր տեխնոլոգիաներն այս ուղղությամբ:

Կարո՞ղ եմ հաղորդել սխալների մասին։

"Մենք գնահատում ենք Ձեր կարծիքը, և մեր ծառայությունները կարող են շարունակվել միայն Ձեր աջակցությունն ունենալու դեպքում, այնպես որ խնդրում ենք մի հապաղեք կապվել մեզ հետ այստեղ: Կարող եք օգտագործել հավելվածի Օգնություն > Կապվել մեզ հետ բաժինը։

Սխալների մասին կարող եք հաղորդել հետևյալ հղման միջոցով՝ https://www.getcontact.com/send-report

Էլ․ հասցե՝ support@getcontact.com

Խնդրում ենք մի մոռացեք մեզ տրամադրել հետևյալ տեղեկությունները, երբ կապ եք հաստատում էլ․ փոստով:

Հեռախոսահամար՝

Գտնվելու երկիր՝

Հարթակ (Android, IOS, Վեբ)՝

Հավելվածի տարբերակ՝

Թեմա՝"

Ի՞նչ է 5001 սխալի կոդը։

Դուք կարող եք ստանալ այս սխալը Getcontact-ի սերվերների հետ կապված ժամանակավոր խնդրի պատճառով: Կարող եք հավելվածից դուրս գալ, սպասել որոշ ժամանակ և փորձել ավելի ուշ։ Եթե խնդիրը լուծված չէ, դիմեք մեր Հաճախորդների աջակցմանը:

Ի՞նչ է 5003 սխալի կոդը։

Այս սխալի կոդի համար կարող են լինել մի քանի պատճառ: Հավելվածն օգտագործելու համար Դուք պետք է ունենաք ակտիվ ինտերնետային կապ: Խնդրում ենք ստուգել ձեր ինտերնետ կապը: Այս խնդիրը կարող է առաջանալ նաև որոշ IP-ներ կամ դոմեյններ կառավարությունների կողմից սահմանված մուտքի սահմանափակման պատճառով: Եթե խնդիրը լուծված չէ, խնդրում ենք դիմել մեր Հաճախորդների աջակցմանը:

Ինչպե՞ս կարող եմ կառավարել իմ բաժանորդագրությունները:

Դուք կարող եք կառավարել Ձեր բաժանորդագրություններն այնտեղ, որտեղ դրանք ձեռք եք բերել:

Google Play Store-ի միջոցով ձեռք բերված բաժանորդագրությունների համար՝ Բաժանորդագրությունները կարելի է կառավարել՝ գնալով Մենյու, Բաժանորդագրությունների էջ հետևյալ հղում մուտք գործելուց հետո https://play.google.com/store/account/subscriptions

Apple Store-ի միջոցով ձեռք բերված բաժանորդագրությունների համար՝ Բաժանորդագրությունները կարելի է կառավարել` սեղմելով «Կառավարել Ձեր բաժանորդագրությունները» կոճակին հետևյալ հղում մուտք գործելուց հետո https://support.apple.com/en-us/HT202039

Կայքի միջոցով ձեռք բերված բաժանորդագրությունների համար՝ Բաժանորդագրությունները կարելի է կառավարել՝ հետևելով հետևյալ քայլերին այս հղում մուտք գործելուց հետո https://premium.getcontact.com

«Պրոֆիլի էջ > Վճարումներ > Բաժանորդագրություններ > Կառավարել բաժանորդագրության պլանը»

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք կարող եք շարունակել օգտագործել Ձեր պլանում առկա սահմանաչափերը այն ժամանակահատվածի ընթացքում, որի համար վճարել եք, անգամ Ձեր բաժանորդագրությունը չեղարկելուց հետո: Երբ բաժանորդագրությունը չեղարկվում է, նախորդ բաժանորդագրության ժամանակաշրջանների համար վճարված գումարները չեն վերադարձվում, ինչպես նաև մինչև գանձման ցիկլը նորից սկսվելը չեղարկված բաժանորդագրությունների մնացած ժամանակահատվածների գումարները չեն փոխհատուցվում։